• Fri. Apr 23rd, 2021

Վրաստանին պարտադրում են. Ինչ նպատակ ունի Ադրբեջանը

Byhttp://Mitk.am

Feb 18, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը:

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը պնդելու է, որ Վրաստանը շարունակի Հայաստանի երկաթուղային շրջափակումը՝ դրանով փորձելով Հայաստանին ստիպել համաձայնվել տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակելու իր համար ընդունելի պայմանների հետ:

Ինչպես միշտ, Ադրբեջանը պատրաստ է իր պահանջները բավարարելու դիմաց Վրաստանին առաջարկել լրացուցիչ ներդրումային ծրագրեր»: