• Mon. Mar 8th, 2021

«Արդար Հայաստան»․ Նորայր Նորիկյանը կուսակցություն է հիմնադրում

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր գաղափարակից ընկերների հետ հիմնադրում է «Արդար Հայաստան» կուսակցությունը։

«Հարգելի՛ բարեկամներ,

Վաղը՝ փետրվարի 20-ին, ինձ համար ամենապատասխանատու ու ճակատագրական օրերից մեկն է:

Շուրջ երկու տարվա քննարկումների, բանավեճերի, վերլուծությունների և հետևությունների արդյունքում իմ գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրելու ենք «Արդար Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցության բոլոր հիմնադիրներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ Ժամը 11:00-ին լինել տեղում՝

Հասցե՝ Ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց, 15 շենք

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 2-րդ հարկ:

հավասարակշռված, հաստատուն ու վճռական քայլերով շարժվում ենք առաջ:

Միացի՛ր «Արդար Հայաստան» կառուցելու արժանապատիվ գործընթացին»։