Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում իր ելույթներից մեկից հետո ամբիոնի մոտից հեռացել է՝ այնտեղ թողնելով դիմակը: Քաղաքական գործիչը խուճապի է մատնվել, ինչը և ֆիքսել են հեռուստաալիքները:
Մերկելը սկսելով ելույթը հանել է դիմակը և դրել ամբիոնի վրա՝ թղթապանակի կողքին: Ավարտելով ելույթը, քաղաքական գործիչը վերադարձել է իր տեղը՝ մոռանալով վերցնել դիմակը: Դրա մասին նա հիշել է մի քանի րոպե անց: Քաղաքական գործիչը խիստ զարմացել է, վեր թռել տեղից և շտապ մոտեցել ամբիոն, որտեղ նրան փոխանցել են մոռացված իրը:
Արդյունքում, խուճապի մատնված Մերկելի մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել համացանցում: