• Mon. Mar 8th, 2021

Այդ մեկի համար դրանք անցնում են Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի կրակոցներով

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե որեւէ մեկը կպնդի, թե այսօրվա ցույցի կազմակերպիչների նպատակը ազգային ու պետական շահերն են, ուրեմն այդ մեկի համար ազգային ու պետական շահերը անցնում են Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կրակոցներով, ընտրական հանցագործություններով, գողական ենթամշակույթով, օլիգարխիայի զոռբայություններով…

Գործողների ապաշնորհությունը չի կարող Վստրեչի Ապերին, Լիսկային, Գալուստի որդի Արմանին դարձնել պետականմետ ու սրտացավ քաղաքացի։ Այդ մարդիկ ընդամենը երեկ ընտրակաշառք էին բաժանում, այսօր դարձել են Արցախի համար ցավացող։

Իհարկե հայրենասիրական զեղումներով կարող են հանդես գալ բոլորը, բայց դա չի նշանակում սպանել ճշմարտությունը, որովհետեւ ինչքան էլ հասարակությունը ապրում է ողբերգական ժամանակներում, միեւնույն է, նրանք շատ լավ հասկանում են այդ տեսակի հետապնդած նպատակները։

Հայաստանցի մարդը ձեզ չի մերժել հանուն Նիկոլի, այլ մերժել է, որովհետեւ դուք վատ կերպարներ եք, իսկ թե հետագայում Նիկոլի հետ ո՞նց կվարվեն,այդ մեկն էլ ձեր բանը չէ։