• Fri. Mar 5th, 2021

Բայդենը կարող է հակահարված տալ Ռուսաստանին` աջակցելով նրա հարևաններին Կովկասում. The Hill (ԱՄՆ)

Հեղինակը նախագահ Բայդենին խորհուրդ է տալիս Ռուսաստանի հետ առճակատման ընթացքում ռազմական աջակցություն ցուցաբերել Վրաստանին: Վրաստանը երկար ժամանակ ոչ պաշտոնապես ղեկավարած, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այլևս կասկած չի հարուցում հեղինակի մոտ, չնայած նախկինում նորաձեւ էր հիշել, որ Իվանիշվիլին իր ունեցվածքը ստեղծել է Ռուսաստանում:

Հեղինակն իրականում Վրաստանի հաջողությունը չի ցանկանում, նրա համար Վրաստանը պարզապես կամուրջ է Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար. «Վաշինգտոնի ուժեղ աջակցությամբ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի մերձեցումը խոչընդոտ կդառնա Ռուսաստանի՝ իր իշխանությունն ամրապնդելու ջանքերին»: Վրաստանի օգնությամբ հեղինակը հույս ունի օտարել  Երևանն ու Բաքուն Ռուսաստանից:

The Hill (ԱՄՆ). Բայդենը կարող է հակահարված տալ Ռուսաստանին` աջակցելով նրա հարևաններին Կովկասում

Նախագահ Բայդենը արտաքին քաղաքական իր առաջին խոշոր ելույթում կոչ է արել վերականգնել Ամերիկայի դաշինքները և ամրապնդել ամերիկյան դիվանագիտությունը: Բայդենը նաև հայտարարել է, որ ինքը պայքարելու է Ռուսաստանի արտաքին ագրեսիայի և ներքին ավտորիտարիզմի դեմ: Սկզբից նա պետք է ցուցադրի իր նոր մոտեցումը Վրաստանում, որը ռազմավարական նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանի հիմնական օղակն է: Վրաստանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հարևան պետությունների ազգային անկախության և ժողովրդավարական զարգացման վրա հարձակման առաջին զոհն էր, և ԱՄՆ-ի այս մերձավոր դաշնակցի դեմ Մոսկվայի ագրեսիան շարունակվում է մինչ օրս:

Վրաստանի պետականությունն ու ժողովրդավարությունը տարածաշրջանային  այլընտրանքային մոդել են Պուտինի ինքնավարության և հարևան պետությունների ինքնիշխանությունը սահմանափակելու փորձերի համար: 2008 թվականի օգոստոսին Վրաստանի տարածքի 20%- ի ռազմական գրավումից ի վեր, Կրեմլը բազմաթիվ դիվերսիոն միջոցներ է օգտագործել Թբիլիսիում կառավարության ապակայունացման համար՝ ապատեղեկատվությունից և կոռուպցիայից մինչ կիբերհարձակումներ և զինված հարձակման սպառնալիքներ:

Վրացական ժողովրդավարությունն ամրապնդվեց 2020 թվականի հոկտեմբերին կայացած ընդհանուր ընտրությունների ժամանակ: Վաշինգտոնն ու Բրյուսելը օգնեցին այն վերածել խորհրդարանական ժողովրդավարության: Նրանք նաև օգնեցին միջկուսակցական համաձայնության գալ՝ համամասնական ընտրակարգին փուլային անցման համար, որն ավելի լավ է ներկայացնում ընտրողներին:

Ժողովրդավարության մեջ նոր հաջողությունները ցուցադրելով՝ նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Միլիարդատերն ու կուսակցության նախկին առաջնորդը խոստացավ իր կարողության մեծ մասը (մոտ 5 միլիարդ դոլար) նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին և կենտրոնանալ բարեգործական գործունեության վրա:

Երբ Իվանիշվիլին ներքաշվեց քաղաքականության մեջ, Վրաստանը մերձեցավ արևմտյան ինստիտուտներին՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, առաջնահերթություն տալով ՆԱՏՕ-ին անդամակցությանը և խորացնելով ԱՄՆ-ի հետ անվտանգության համագործակցությունը: Վրաստանը նաև ձեռնամուխ եղավ ժողովրդավարական բարեփոխումների՝ ԵՄ որոշ անդամների հետ հավասար ցուցանիշներ գրանցելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, չնայած «Վրացական երազանքի» ընտրական հաղթանակին, կարող է կարևոր նախադեպ հանդիսանալ այն դեպքում, երբ որոշ պետությունների ղեկավարների համար շատ դժվար է նույնիսկ ընտրություններում պարտվելուց հետո հրաժարվել իշխանությունից:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել 2020 թվականի դեկտեմբերին, վերջինս ցույց է տվել, որ Վրաստանի քաղաքացիների 80%- ը կողմնակից է երկրի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 74%- ը՝ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Վերջին 10 տարիների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու կողմնակիցների թիվն աճել է 12%- ով: ԵՄ- ին և ՆԱՏՕ- ին անդամակցումը ներառված է Վրաստանի Սահմանադրության մեջ՝ որպես ուղենիշային նպատակ, և երկրի կառավարությունն իր առջև դրել է հավակնոտ նպատակ` մինչև 2024 թվականը դիմել ԵՄ-ին անդամակցելու համար:

Արևմուտքի հետ ինտեգրվելու ցանկությունը սնուցվում է Մոսկվայի անվերջ սպառնալիքներով: Վրաստանի վրա իշխանությունը հնարավորություն կտար Ռուսաստանին պահանջել տարածաշրջանային գերակայություն Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում, սպառնալ Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր էներգետիկ և առևտրային կապերին և զգալիորեն սահմանափակել ամերիկյան և եվրոպական ազդեցությունը:

2009 թվականին ԱՄՆ-ի հետ ձևավորած Վրաստանի ռազմավարական գործընկերությունն զսպում է  Ռուսաստանի ագրեսիվ նկրտումները:

Թրամփի վարչակազմը ցույց տվեց Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության շարունակականությունը՝ ամրապնդելով երկրի պաշտպանունակությունը ռազմական տեխնիկայի, մասնավորապես` «Javelin» Հակատանկային կառավարվող հրթիռի

մատակարարման միջոցով։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սենատի հաստատման լսումների ժամանակ հայտարարեց, որ Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցության դռները դեռևս բաց են։ Վրաստանին այժմ անհրաժեշտ է իր ափամերձ գիծը պաշտպանելու համար ռազմածովային արդյունավետ ուժեր ստեղծելու գործում օգնություն, ԱՄՆ-ի ռազմական ներկայության կուտակում և ՆԱՏՕ-ին անդամակցության ավելի հստակ ճանապարհային քարտեզ:

2020 թվականի նոյեմբերին Մոսկվան ամրապնդեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ կարճատև պատերազմից հետո գրավյալ ադրբեջանական տարածքների համար:Ներկայացնելով իր՝ իբր խաղաղապահ զորքերը Ադրբեջանում, Մոսկվան էապես վերածել է Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի մեծ մասը Ռուսաստանի պրոտեկտորատի: Ռուսաստանն արդեն երկու ռազմաբազա ունի Հայաստանում և շարունակում է ռազմականացնել գրավյալ վրացական տարածքները:

Վրաստանի ռազմավարական մեկուսացումը կհանգեցնի Բալկաններում, Միջերկրական ծովի արևելյան և Մերձավոր Արևելքում Սև ծովը որպես կամուրջ օգտագործելու ռուսական ցանկության ուժեղացմանը:

Սև ծովում ռուսական ռազմական խմբավորման ակտիվ հավաքագրումը նախատեսում է նաև վերահսկողություն հաստատել ծովային ամենակարևոր ուղիների, ծովային տնտեսական գոտիների և էներգետիկ ռեսուրսների դեպի Եվրոպա տարանցման վրա: Վաշինգտոնի հաստատուն աջակցությամբ Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ին կխոչընդոտի Ռուսաստանի ջանքերին՝ իր ուժն ու ազդեցությունը մեծացնելու համար և ազդանշան կուղարկի Հայաստանին ու Ադրբեջանին, որ նրանք նույնպես կարող են ազատվել Մոսկվայի խեղդող բռնությունից: