ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին վերագրվող կիբերհարձակումներին արձագանքելու հարցում պատրաստ է կիրառել ոչ միայն պատժամիջոցների մեխանիզմը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:
Ըստ նրա, այս պահին ԱՄՆ հետախուզությունը զբաղվում է ամերիկյան գերատեսչությունների վրա հարձակումների ընթացքում հասցված վնասի որոշմամբ, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց նույնականացման հարցով:
Նախագահի օգնականը հավելել է, որ պատասխան միջոցների մշակումը կարող է մեկ շաբաթ տևել:
«Պատասխանը կներառի մի շարք գործիքներ` տեսանելի և անտեսանելի: Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն լինելու», – ընդգծել է Սալիվանը:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական գործակալությունները հայտարարել էին, որ կառավարական ցանցերի վրա կիբերհարձակումը «հավանաբար ծագել է Ռուսաստանից»: Կրեմլը հերքում է այս մեղադրանքները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզությանը հանձնարարել է վերլուծել «ռուս հակերների» հետ կապված պատմությունները:
1
1