Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը:
Այս մասին գրելով ֆեյսբուքյան իր էջում՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը մեջբերում է արել Փելեշյանի խոսքերից՝ գրելով.
«Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը:
Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի տևի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Դրա համար է, որ հրաժարվել եմ բառերից: Դրանք կաշկանդում են: Պատկերները, գործողությունները, ձայները, հնչյունները, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը: Ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ոչ թե տվյալ հատվածի շուրջ, այլ ընդհանուր ֆիլմի»:
Վարպետ, շնորհավորում եմ և լիահույս եմ, որ շատ շուտով Ձեզ կտեսնենք նկարահանման հրապարակում՝ կինոօպերատորի կողքին»:
1
1