• Sat. Feb 27th, 2021

Ում են պատկանել Արցախում աճուրդի հանված թանկարժեք ավտոմեքենաները

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել Արցախում աճուրդի հանված մեքենաների նախկին տերերից, դրանց մակնիշներից ու արժեքներից:

«Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ՝ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների:

Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:

Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով:

Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»:

Նշենք, որ ԱՀ պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, որտեղ մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով աճուրդի մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •