Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատմել է բանակում անցկացվող բարեփոխումների, Գյումրիի ռազմաբազայի ընդլայնման հարցում շահագրգռվածության և դրա մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։
Պատասխանելով ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում։
Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել ռազմակայանի ուժեղացման և վերազինման առնչությամբ, և ես համոզված եմ, որ տվյալ գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու։
Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և հետո՝ այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը:
Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ասել է, որ ինքը չի տեսնում Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտությունը:
«Հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմի տեղակայման կարիքը, կարծում եմ, չկա, բացի այդ, մեր պետությունների միջև այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական դաշտը որոշում է կարգավիճակը և կարգավորում է միայն մեկ ռուսակն բազայի գործունեությունը », – ասել է նա:
Հիշեցնենք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է և գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան: 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի, ռազմաբազայի՝ Գյումրիում գտնվելու ժամկետը երկարացվել է նախնական 25 տարուց մինչև 49 տարի: Այսպիսով, միջպետական պայմանագրով ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայված կմնա առայժմ մինչև 2044 թվականը:
Հայաստանը բարեփոխում է բանակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո, օպտիմիզացվում է բանակի թվային հզորությունը, անցնում են զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանում ռազմական բարեփոխումների իրականացումը ոչ միայն պլանավորված է, այլ արդեն ընթացքի մեջ է, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այս գործընթացում»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ռազմական շինարարության գործընթացը շարունակական է, և ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում որոշում է ազգային զինված ուժերի շարունակական բարեփոխումները՝ որպես անշրջելի և անվիճելի առաջնահերթություն:
«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք արմատապես կվերանայենք խնդիրները. համալրում, վերազինում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով՝ ըստ առաջնահերթ ոլորտների, մարդկային ռեսուրսների պահպանում, սպաների, քաղծառայողների և պայմանագրային զինծառայողների հետ անձնակազմի մակարդակի բարձրացում»,- ասել է Հարությունյանը:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հիմնական ջանքերն ուղղված են լինելու կառավարման համակարգերի, հետախուզական, էլեկտրոնային զենքերի, ՀՕՊ և անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը:
Նա հիշել է, որ այս տարվա հունվարի 25-ից 30-ը, երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և արդիականացմանը:
«Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակներում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ներկայիս վիճակը, և շատ լուրջ շեշտ է դրվում ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,- ասել է նախարարը:
РИА Новости-ն հարցազրույց է խնդրել նաեւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարից և այժմ սպասում է այս հարցի շուրջ վերջնական համաձայնության:
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանում Ռուսաստանի հետ զենքի համատեղ արտադրություն հիմնել: Այս մասին հարցին պատասխանելիս, Հարությունյանը նշել է.
«Ինչու ոչ. Սկսենք նրանից, որ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այս ուղղությամբ հետագա աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, կշարունակվեն հանրապետության տարածքում զենքի և ռազմական տեխնիկայի վերականգնման և արդիականացման տարածաշրջանային վավերացված կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքները, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով հիմնախնդրի ֆինանսատնտեսական կողմը»:
1
1