• Sat. Feb 27th, 2021

Վթար Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին. 6 տուժած է հոսպիտալացվել, 1-ը մահացել է

Փետրվարի 22-ին՝ ժամը 01։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները վարորդներին և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •