• Sat. Feb 27th, 2021

Քաղաքական ուժերի մեծ մասը անկախության դեմ անհաշտ կռիվ է տալիս

Մի քանի վերնագիր տեսա Աբու Դաբիի IDEX 2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական դատարկ տաղավարի մասին։

Հարգելիներ, մենք ոնց որ այնքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչ է արդի աշխարհում ռազմական արդյունաբերությունը։

Չի կարող տեխնոլոգիա ու ռազմարդյունաբերություն զարգանալ մի երկրում, որի քաղաքական ուժերի մեծ մասը անկախության դեմ անհաշտ կռիվ է տալիս, որոնց նպատակը հայրենիքի վերջնական գաղութացումն է մի երկրից, որի սպառազինությունն է, մեծ հաշվով, պարտություն կրել մեզ պատուհասած պատերազմում։

Այս դատարկ տաղավարը ամբողջությամբ բնութագրում է մեր երկրում գիտության, տեխնոլոգիաների և ընդհանրապես ռազմարդյունաբերության վերաբերյալ մեր երկրում առկա մտածողության սնանկությունը։ Այս դատարկությունն ամբողջությամբ խոսում է, թե որքան թյուր պատկերացում ունենք մենք գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության մասին։

Չի կարող երկիրը չլինել անկախ և ունենալ զարգացած գիտություն և զարգացած տեխնոլոգիաներ։ Չի կարող ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն չունեցող երկրում զարգանալ գիտությունը, տեխնոլոգիան կամ առավել ևս ռազմարդյունաբերությունը։

Ռազմարդյունաբերությունը նախևառաջ արտաքին քաղաքականություն է, աշխարհաքաղաքականություն է։ Չե՞նք ուզում խոսել աշխարհաքաղաքականության մասին, ուրեմն դադարեցնենք ռազմարդյունաբերության զարգացման մասին դատարկ խոսակցությունները։ Մինչև ռազմարդյունաբերության հիմքում չդրվի մեր երկրի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը պետք է մոռանալ ոլորտի զարգացման մասին, պետք է դադարեցնել այս դատարկության համար պատասխանատուների փնտրտուքը։

Դատարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս կհասկանանք, կգիտակցենք, որ գետտոյում չի լինում գիտության զարգացում, չի լինում առհասարակ զարգացում, գետտոյում զարգանում է միայն հետընթացը, գետտոյում առաջին պլան են գալիս միայն հետադիմական ուժերը, գետտոյում հաղթանակի պատմուճանը կրող պոռոտախոս ու բարձրագոչ գործիչները երկիրը առաջնորդում են անխուսափելի ու վերջնական պարտության։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •