• Sat. Feb 27th, 2021

65 տարին լրացած անձը կարո՞ղ է ԲԴԽ անդամ լինել․ խորհուրդը կքննարկի դատավորի դիմումը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ ուղարկված դիմումը։ Այս մասին ԶԼՄ-ին հայտնել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Կարինե Պետրոսյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ առ այն, որ Դատական օրենսգրքով արգելվում է լինել ԲԴԽ անդամ, եթե լրացել է թեկնածուի 65-ամյակը, իսկ իրավաբան, գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին արդեն լրացել է։

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը նաև հերքել է այն լուրը, թե ԲԴԽ-ում քննարկվում է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը․ դա չի համապատասխանում իրականությանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •