• Tue. Mar 2nd, 2021

    Ակցիայի մասնակիցները հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատորի վրա․ վնասվել է նաև տեսախցիկը․ Տեսանյութ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը: Այս մասին լրատվական կայքն է տեղեկացնում։

    «Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը»,- տեղեկացնում է կայքը։

    Արամ Մանուկյանի արձանի մոտից տեղի է ունեցել 17 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժման» երթը: Երթին մանակցել է նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    •  
    •