• Sat. Feb 27th, 2021

ԱՄՆ-ում 5-օրյա սուգ է հայտարարվել

Byhttp://Mitk.am

Feb 23, 2021

Երեքշաբթի Covid-19-ի բարդություններից մահացած ամերիկացիների թիվը գերազանցեց 500 հազարը: Սա ռեկորդային ցուցանիշ է, այն կազմում է ամբողջ աշխարհում վիրուսից մահվան դեպքերի գրեթե 20%-ը, մինչդեռ ԱՄՆ բնակչությունը աշխարհի բնակչության մոտ 4,25%-ն է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 5-օրյա սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած 500.000 ամերիկացիների: Այդ ընթացքում ԱՄՆ դրոշները կիջեցվեն: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Ջոեն Փսակին:

Ըստ New York Times-ի՝ կորոնավիրուսից ավելի շատ ամերիկացիներ են զոհվել, քան երեք պատերազմներում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում, Վիետնամում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •