• Sat. Feb 27th, 2021

Գործընթացը չի դադարել․ ՌԴ դեսպանը Մինսկի խմբի մասին

Byhttp://Mitk.am

Feb 23, 2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հավանաբար, կայցելեն տարածաշրջան, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ համանախագահները մշտական կապի մեջ են միմյանց հետ, պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, եւ, հավանաբար կայցելեն տարածաշրջան: «Գործընթացը չի դադարել», ասել է դեսպանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են, նրանք միմյանց հետ կապի մեջ են, հնարավոր է՝ այցելեն տարածաշրջան. գործընթացը չի դադարել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի հարցին՝ դեսպանն ասաց, որ այդ ուղղությամբ մշտական աշխատանքներ են տարվում: «Պարբերաբար տեղեկություններ են գալիս գերիների նոր խմբի վերադարձի մասին: Բոլորս կցանկանայինք, որ դա արագ լիներ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Աշխատանքը հեշտ չէ, բայց շարունակվում է»:

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ինտենսիվ երկխոսություն է ընթանում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •