• Sat. Feb 27th, 2021

Ինչպես են ձերբակալել Վրաստանի ընդդիմադիր առաջնորդին. Տեսանյութ

Վրաստանի ընդդիմադիր Ազգային միասնական շարժում կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիան երեքշաբթի ձեռբակալվել է Թիֆլիսի իր գրասենյակում, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ինչպես հայտնել են կուսակցության ակտիվիստները, հատուկ նշանակության ջոկատայինները ներխուժել են շենք և օգտագործել գազ։ Տուժել են ընդդիմության մի քանի կողմնակիցներ։

Ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան ձերբակալվեց։ Նրա գործով ժամեր առաջ Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենք էին փորձում մտնել հատուկ ջոկատայինները, որոնք հանդիպելով դիմադրության` հատուկ նյութ են բաց թողել ՄԱՇ-ի գրասենյակի այն հատվածի վրա, որտեղ գտնվում են Մելիան ու նրա աջակիցները։

Տևական ժամանակ ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի աջակիցները թույլ չէին տալիս իրավապահներին` մուտք գործել շենք, ինչը մի քանի բախումների պատճառ դարձավ։ Ի վերջո` հատուկ ջոկատայիններին հաջողվել է շենք մտնել հակահրդեհային մուտքով:

Նիկա Մելիային կալանավորելու հարցով այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հորդորելով ՄԱՇ-ի գրասենյակի մոտ հավաքվածներին չխանգարել դատական որոշման իրականացմանը: Նաև, ՆԳՆ-ն կոչ է արել բողոքը շարունակել խաղաղ ձևաչափով, հակառակ դեպքում՝ կարգուկանոնը խախտող ցանկացած անձ օրենքի առջև պատասխան կտա:

Հիշեցնենք, որ դատարանն օրեր առաջ Մելիային կալանավորելու որոշում էր կայացրել։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •