• Sat. Feb 27th, 2021

Ընդդիմադիր լիդերները շտապ հավաքվել են ՀՅԴ-ում, նրանք տապալվել են, Վարչապետը քայլելով գնաց 3-րդ մասնաշենք

Այս պահին ՀՅԴ գրասենյակում հավաքվել են 17 կուսակցությունների առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը…

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկում են այսօրվա հավաք-երթի մանրամասները: Վերջիններս քննարկում են այսօրվա հավաքի անելիքները և ցանկանում են բազմամարդ երթ իրականացնել:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերման ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել։ Ոստիկանները նրան վնասել են, երբ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել։

«Ոչ մի բան էլ չկա, գլուխները պատին են տվել։ Թեթև բաներ ա եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս խուժանին։ Հատ-հատ պատասխան են տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական գործիչը խոստացավ՝ Նիկոլ Փաշինյանին օր ու արև չի տալու, իսկ այսօրվա բռնության դեպքը իրեն ավելի է պարտավորեցնում։

«Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն։ Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք բռնապետությունից, ուրիշ բան չի քննարկվում։ Ինքը խուժան է, այնքան արյուն է թափել, որ պատասխան է տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Բերման ենթարկվածները կասկածվում են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ:

Ի դեպ, ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել նաեւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին, սակայն նա փորձեց փախչել: Ոստիկանները հետապնդեցին նրան եւ երբ բռնեցին, Սաղաթելյանը շարունակեց դիմադրել: Այդ ընթացքում նրա բերանի մոտ արյուն նկատվեց, եւ ոստիկանները հանգիստ թողեցին Սաղաթելյանին:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ, իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 11:30-ին, այցելելու է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել իրենց համակիրներին այդ ժամին հավաքվել Կառավարության շենքի դիմաց՝ փակելու շենքի մուտքերն ու թույլ չտալու վարչապետին ներս մտնել։

Շարժման անդամներին, սակայն, չհաջողվեց նպատակն իրագործել. վարչապետը Կառավարության շենքից քայլելով գնաց դեպի 3-րդ մասնաշենք:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել՝ այսօր Կառավարության մասնաշենքերի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ:

Պատասխանելով մեր հարցին՝ այդ մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Նշենք, որ խոսքը հատկապես վերաբերում է այն գործողություններին, որի ընթացքում վնասվածք էր ստացել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Եվս մեկ քաղաքացի, ըստ մամուլում տարածված լուրերի, ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահի տվյալներով Հանրապետության հրապարակից եւ շրջակա տարածքից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից՝ բոլորն էլ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 11
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 11
  •