• Mon. Mar 8th, 2021

Հայաստանի ընդդիմությունը ակցիա է անցկացնում, նաև՝ Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ

Այսօր քաղաքացիները երթ են անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթը մեկնարկում է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները շարժվել են Ոստիկանության շենքի մոտ։

Այսօրվա ակցիային մասնակցում է նաև Սերժ Սարգսյանի եղբայրը․ Սաշիկ՝ Ալեքսանդր Սարգսյանը:

Նաև՝ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների հարյուրավոր ներկայացուցիչներ և կողմնակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Թբիլիսիի կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան և Վրաստանի խորհրդարան տանող ճանապարհները։

Ընդդիմությունը դուրս է եկել փողոց  այն բանից հետո, երբ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային։ Այժմ մեծ կուտակումներ կան խորհրդարանի շենքի մոտ։