• Sat. Feb 27th, 2021

ՀՀ ինքնիշխանությունը ավելի բարձր արժեք է, քան… Ինչ է առաջարկում Արման Բաբաջանյանը

Byhttp://Mitk.am

Feb 23, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որևէ խմբակցության չանդամակցող պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որը հնարավորություն կտա օրենքի ուժով կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը և իրականացնում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված քարոզչություն:

Ըստ Բաբաջանյանի՝ գործող կուսակցություններից շատերը, ինչպես նաև տարաբնույթ հանրային և քաղաքական գործիչներ հրապարակայնորեն քարոզում են ՀՀ ինքնիշխանության վերացում և ինտեգրում այլ պետության կազմում, արդարացնում և գովաբանում են կոռուպցիան, կոչ են անում վերացնել Հայաստանում մարդու իրավունքները, գովերգում են ռազմական բռնապետության հաստատման գաղափարը:

Բաբաջանյանն առաջարկում է լրացում կատարել նաև Քրեական օրենսգրքում և նման գործունեությունը դիտարկել որպես քրեորեն հետապնդելի արարք, իսկ նման գործունեություն իրականացնողներին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •