• Sat. Feb 27th, 2021

Մինչև մահս ես պիտի Շուշիի փողոցներում քայլեմ. Սասուն Միքայելյանը սահման է ճանապարհել ԵԿՄ-ականների խմբի

Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը՝ փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի:
ԵԿՄ-ից հայտնում են, որ 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:
Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն է մաղթել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա մեր սահմաններին: Մենք պետք է գիտակցաբար մեր գործն անենք, սահմանները պահենք, ավելի հզորանանք:
Դուք գիտեք, որ Երկրապահն արդեն նոր մարդիկ է ընդգրկում, ավելի երիտասարդների, բոլոր բաժանմունքներում համալրում է լինելու:
Միշտ պետք է զգոն լինենք, թշնամին նենգ է, ձեր զգոնությունը մի կորցրեք: Ես հույս ունեմ, որ մինչև մահս ես պիտի Շուշվա փողոցներում քայլեմ ձեզ հետ միասին: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ:
Հիշենք, այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը: Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, ձեզ բարի ծառայություն»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •