• Sat. Feb 27th, 2021

Սասնա Ծռերը 2 ամսով Ազատության հրապարակը «բրոնյա» են արել, բացառությամբ մարտի 1-ի

Byhttp://Mitk.am

Feb 23, 2021

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։

Որոշ տեղեկություններով, փետրվարի 20-ի համար էլ էր Լուսինյանն իրազեկում ներկայացրել, սակայն Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ բանակցությունների արդյունքում տեղը զիջել են գործընկերներին։ Ուշագրավ է, որ այսօր փետրվարի 23-ն է, սակայն «ծռերն» այս ընթացքում հավաքներ գրեթե չեն իրականացրել»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •