• Sat. Feb 27th, 2021

Սա իրավունքի չարաշահում է, սրան պետք է վերջ տրվի․ Քոչարյանի գործով դատախազ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանները օրենքով նախատեսված իրենց դատավարական հնարավորություններն օգտագործում են այլ՝ ոչ իրավաչափ նպատակով, ոչ իրավաչափ շահ հետապնդելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

Այսօր դարձյալ դատական նիստը հետաձգվեց, իսկ պատճառն այն էր, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չէր մասնակցում նիստին։

Նիստերի անընդհատ ձգձգումն, ըստ դատախազի տեղակալի, իրավունքի չարաշահում է։

«Մենք հնարավոր չենք համարում այսպես շարունակելը, դրա համար էլ միջնորդություն ունենք ներկայացրած։ Մենք պնդում ենք մեր նախկինում ներկայացրած դիրքորոշումը՝ սա իրավունքի չարաշահում է, սա պետք է ավարտվի, սրան պետք է վերջ տրվի, և դատական քննությունը պետք է տեղի ունենա իր բնականոն հունով։ Պետք է տեղի ունենա դատաքննություն, պետք է հետազոտվեն ապացույցներ։ Ինչո՞ւ պաշտպանության կողմը շահագրիգիռ չէ այդ հարցում, երևի իրենք ավելի լավ գիտեն: Մենք միջնորդություն ներկայացրել ենք, որ կա իրավունքի չարաշահում և գտնում ենք, որ դրան պետք է վերջ տալ»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նաև հավելեց, որ եթե դատավորի ինքնաբացարկի հիմքեր տեսնեն, այդպիսի միջնոդրություն էլ կներկայացնեն։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •