• Sat. Feb 27th, 2021

FAZ. Թուրքիան միավորվում է Ուկրաինայի հետ, որպեսզի Սև ծովը «ռուսական» չդառնա

Վերջին շրջանում Ուկրաինան և Թուրքիան սերտ համագործակցում են: Երկու երկրի նպատակը նույնն է. թույլ չտալ, որ Ռուսաստանը գերիշխող դառնա Սև ծովում, ներկայացնում է regionmonitor-ը՝ հղում անելով գերմանական FAZ-ին:

Պարբերականը նշում է, որ 2014 թվականի Ղրիմի ռուսաստանյան բռնակցումը սևծովյան երկու երկրներին դարձրեց սերտ ռազմավարական գործընկերներ: Ներկայումս նրանք իրականացնում են ավելի քան 30 համատեղ նախագծեր սպառազինության և ավիացիայի ոլորտում:

Անկարան դատապարտում է Ղրիմի օկուպացիան և պահանջում վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Քանի որ Սև ծովում ռազմական ուժերի հավասարակշռությունը փոխվել է Ռուսաստանի օգտին, Թուրքիան իրեն էլ է վտանգված զգում: Ռուսաստանի կողմից Ղրիմում տեղակայված ռազմական համակարգերը կարող են ընդգրկել սևծովյան բոլոր շրջանները: Անկարան վախենում է, որ Սև ծովը կվերածվի «ռուսականի»: Սերտ կապեր պահպանելով Ուկրաինայի հետ՝ Թուրքիան ցանկանում է հակազդել դրան: Ուկրաինան էլ հույս ունի, որ Թուրքիան՝ որպես գործընկեր, կամրապնդի իր խոցելի դիրքերը:

Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Բայց դրա թույլ տեղը շարժիչի արտադրությունն է: Եվ այստեղ պետք է օգնության հասնի Ուկրաինան, որտեղ խորհրդային տարիներին գործում էին բոլոր տեսակի շարժիչներ արտադրող հիմնական ձեռնարկությունները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •