• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնը՝ թրիլլերի հեղինակ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գիրք կգրի թրիլլեր ժանրով՝ համագործակցելով կանադացի հայտնի գրող Լուիզ Պենի հետ: Այս մասին հայտնում է Simon & Schuster հրատարակչությունը:

«State of Terror» վերնագրով գիրքը, որը կարելի է թարգմանել և «Ահաբեկրության պետություն» և «Ահաբեկչության վիճակ», նախատեսվում է թողարկել հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսը կլինի պետքարտուղարը, որն աշխատելու է նախագահի պաշտոնը ստանձնած իր նախկին մրցակցի աշխատակազմում:

«Միջազգային խարդավանքների մասին այս էպիկական թրիլլերը ներկայացնելու է կուլիսային գործարքներ, որոնց մանրամասների մասին գիտեն միայն յուրայինները», – ասել է հրատարակիչը: Սա Քլինթոնի առաջին գիրքը չէ: Նրա վերջին աշխատանքը ՝ «Ինչ պատահեց» հուշերն են, որը լույս տեսավ 2017-ին և շատ արագ դարձավ բեսթսելլեր: