• Fri. Apr 23rd, 2021

Բնակարանային գողություն Աշտարակի Շահազիզի փողոցում. կա ձերբակալված․ Տեսանյութ

Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Թալանել էին Աշտարակի Շահազիզի փողոցի տներից մեկը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ գողությունը կատարվել է փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ ոստիկանության, նախ կոտրել էին ավտոտնակի, ապա՝ ավտոնակից տուն տանող դուռը, և գողացել կենցաղային իրեր, այդ թվում՝ նոթբուք։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Աշտարակի քրեական հետախույզների տեսադաշտում կասկածանքով հայտնված անձը փետրվարի 23-ի երեկոյան հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Աշտարակի Խորենացու փողոցում բնակվող 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը։ Մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։