• Fri. Apr 23rd, 2021

Ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ «փրկիչներ»

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ընդդիմության «Հայրենիքի փրկության շարժման» ակտիվիստները հարձակվել են Վարտգես Գասպարիի վրա, հայհոյել, գողացել եռագույնը եւ հափշտակել հեռախոսը։

«Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ ՓՐԿԻՉՆԵՐ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան եռագույնս… տեղում ներկա տասնյակ ոստիկանները ԻՆՁ հրելով վայր գցելով և արդեն պառկած հեռացրին դեպքի վայրից, փոխադրեցին այգու խորքը … և հեռացան… Այնուհետ մի քանի ՓՐԿԻՉՆԵՐ մոտեցան հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի…

Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում ձեր վերլուծություններով՝ թե ով ինչ պիտի աներ, և ինչ պիտի անի… Հանկարծ չերևաք մեղմ ասած ագրեսիվ մասսայի մոտակայքում, դե իրենց ձեզ չի հետաքրքրում ձեր ինտելեկտուալ կարծիքը, իրենք ուրիշ սորտի անձիք են…

ՀԳ – Ինչպես կարող եք ենթադրել մինչ իրենց հարձակումը, իրենց բոլոր հայհոյանքներին ես չեմ արձագանքել բացարձակապես…

ՀԳ2 – ՓՐԿԻՉՆԵՐը հաջողեցրին լրացուցիչ ֆինանս ապահովել՝ իրենց այսօրվա մասնակցության համար…»։