• Fri. Apr 23rd, 2021

Իշխանությունը խլելու որևէ փորձ չի հաջողվի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ անցավ Ազատության հրապարակի կողքով, որտեղ հավաքվել են իր հրաժարականը պահաջողներն ու բացանակչում էին «Նիկոլ, Դավաճան»

Փաշինյանը բարձրախոսով դիմեց իր աջակիցներին, ասաց, որ պետք չէ իր հրաժարականը պահանջողներին վիրավորել, նշեց, որ նրանք ևս քաղաքացիներ են, իրենց եղբայրները։ Կոչ արեց ողջունել իր հրաժարականը պահանջողներին՝ ծափողջույններով։

«Իշխանությունը խլելու որևէ փորձ չի հաջողվի»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ որ որոշելու իրավունքը միայն ժողովրդինն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ մտավախություն չունի, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կմիանան Զինված ուժերի գլխավոր շտաբին։ «Ոչ, ես նման մտավախություն չունեմ»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ տարածված լուրերին, թե կառավարական ինքնաթիռը պատրաստ է, հնարավոր է՝ գնա երկրից։ «Ամենտարբեր լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստում ենք փախնել։ Մենք էստեղ ենք և մեր հայրենիքից որևէ պարագայում․․․ իմ ընտանիքն էստեղ է։ Որպեսզի ապացույց լինի, նաև իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլեն հետներս»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը իրազեկման երթ է անցկացնում փողոցներում։