30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Վերացրե՛ք քաղաքական թրաֆիքինգը Հայաստանում

Արդար Հայաստան կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ցավոք սրտի, ստանում եմ տեղեկություններ, որ բազմաթիվ հանրային ծառայողների, իրենց կամքին հակառակ, ներգրավում են տարբեր քաղաքական գործընթացների, հավաքների, ցույցերի, պիկետների և տարատեսակ այլ միջոցառումների:

Ընդ որում, հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ խոսքը գնում է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների մասին, սակայն սա չի նշանակում, որ մասնավոր հատվածում չի կարող նման բան լինել:

Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, որ տարբեր համայնքների ղեկավարներ կամ հանրային ծառայության մեջ գտնվող այլ սուբյեկտներ, օգտագործելով իրենց դիրքը, հարկադրում են տարբեր անձանց մասնակցել վերը նշված գործընթացներին, ուրեմն գործ ունենք քաղաքական թրաֆիքինգի կամ շահագործման հետ:

Ինձ համար տարօրինակ է, որ այսպիսի այլանդակություն կարող է կատարվել այսօրվա Հայաստանում, երբ գործող իշխանությունն ամեն օր խոսում է օրինականությունից, մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից:

Չի՛ կարելի թույլ տալ, որ մարդիկ, իրենց կամքին հակառակ, շահագործվեն, այն էլ քաղաքական նպատակներով:

Իմ պատկերացրած իշխանությունն այն իշխանությունն է, որ իրեն տրված իրավասությունների շրջանակներում ամբողջությամբ գործադրում է օրենքը:

Երբ օրենքը չի գործում, ուրեմն իշխանությունը մատնված է անգործության:

Վերացրե՛ք քաղաքական թրաֆիքինգը Հայաստանում: