• Fri. Apr 23rd, 2021

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները. US Weekly

Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները մի քանիսն են: Այս մասին հայտնում է US Weekly ամսագիրը՝ հղում կատարելով Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրին։

Ինչպես նշել է ամսագրի զրուցակիցը՝ առաջին լուրջ բախումը աստղերի միջև տեղի է ունեցել 2018-ին, իսկ «կարմիր գիծն» ամուսիններն անցել են արդեն երկու տարի անց:

Այսպիսով, Քիմի և Քանյեի ամուսնության բեկումնային պահը հարցազրույցներից մեկում երաժշտի արած հայտարարությունն էր, որ ստրկությունը երկրի սևամորթ բնակչության ընտրությունն է:

Ինչպես նշում է ինսայդերը, Ուեսթի խոսքերը վրդովեցրել են հասարակությանը և վիրավորել Քարդաշյանին: Զույգից բավական ժամանակ է պահանջվել միջադեպը մոռանալու համար, բայց երբ Քանյեն խոստովանել է, որ 2020-ի հուլիսին նա խնդրել է Քիմին ընդհատել հղիությունն՝ իմանալով, որ նա սպասում է իրենց դստերը՝ Նորթին. դա «բեկումնային է դարձել» նրանց ամուսնության համար:

Սկանդալային հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի թեկնածու Ուեսթը մի շարք թվիթեր է գրել՝ մեղադրելով կնոջն իրեն իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ:

«Դրանից հետո Քիմի համար հետադարձ չեղավ: Նա կարող էր մի կողմ թողնել հասարակությանն ուղղված նրա ցնցող հայտարարությունները, բայց չէր կարող ներել այն, որ նա հիշատակել է երեխաներին: Նրա կարծիքով, դա անընդունելի էր, և վախենում էր, որ ինչ-որ օր Նորթը կկարդար այդ մասին», – ավելացրել է աստղին մոտ կանգնած աղբյուրը: