• Fri. Apr 23rd, 2021

Կրեմլը մեկնաբանել է Մոսկվայի և Երևանի տարբերակների անհամապատասխանությունը

Byhttp://Mitk.am

Feb 26, 2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների նկարագրության մեջ առկա անհամապատասխանությունները, հաղորդում է «Դոժդ»-ը:

«Եթե դուք ուշադիր ընթերցել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա հնարավորություն եք ունեցել կարդալու այն արտահայտությունը, որ նախագահը հանդես է եկել օրենքի շրջանակներում կարգավորման օգտին: Ամբողջական ձևակերպումը տրվել է մեր կողմից, որը տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը:

Լրագրողները նշել են, որ բանակցությունների վերաբերյալ հայկական մամլո հաղորդագրության մեջ նման արտահայտություն կա՝ «նախագահ Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս հայտնել», որը բացակայում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Փոխարենն ասվում է. «Քննարկվել է իրավիճակը հանրապետությունում: Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը: ՌԴ ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»:

Պուտինի ու Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Նույն օրը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, ինչը նա հեղաշրջման փորձ է անվանել: