• Fri. Apr 23rd, 2021

Հակազգային, հակապետական ուժեր են, որոնք կախված են մեկ մազից, որը Կրեմլից է աճել

Հրապարակները գրաված ուժերը հակազգային, հակապետական և հակաժողովրդավարական ուժեր են։ Այս մասին Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբի հանրահավաքում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, դա մեկուսացված ճգնաժամ չէ, սա մաս է հսկայական, հզոր գործընթացի, որը և Ռուսաստանում է կատարվում, և Բելառուսում, և Ուկրաինայում, և մեր հարևան Վրաստանում։ Դա կարելի է նկարագրել շատ կարճ։ Պուտինին չհաջողվեց վերականգնել СССР-2 և նա կարողացավ վերականգնել ГКЧП։ Ֆաշիստներն իշխանության եկան Ռուսաստանում և շտապում են ֆաշիստացնել այն տարածքները, որտեղ հասնում է նրանց ձեռքը։ Ավաղ, հրապարակները գրաված այսօրվա ուժերը, որքան էլ իրենք ձևանում են իրարամերժ, նրանք երկու խամաճիկներ են՝ նույն ձեռքի երկու մատների վրա հագած։ Նրանք հակազգային, հակապետական և հակաժողովրդավարական ուժեր են, որոնք կախված են մեկ մազից, որը Կրեմլից է աճել»,- ասաց Խզմալյանը։

Նա հավելեց, որ ցանկացած ֆաշիզմ, խունտա շատ կարճ կյանք ունի։ Իրենցով զբաղվում է ժողովրդավարական աշխարհը։ «Մենք պարտավոր ենք լինել ժողովրդավարական ճամբարում՝ որպես ազգային ժողովորդավարական բռունցք։ Մենք մտնելու ենք ժողովրդավարության դաշինք, ազատագրելու ենք մեր երկիրը, ապահովելու ենք մեր երեխաների խաղաղ, օրինաց, երջանիկ Հայաստանը»,- հավելեց նա։