• Fri. Apr 23rd, 2021

Հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչուն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է․

«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել  ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։

Առաջիկայում նմանատիպ ձեւաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ եւս։