• Fri. Apr 23rd, 2021

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների մրցույթում հաղթողների անունները

Byhttp://Mitk.am

Feb 26, 2021

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Ամփոփվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթը:

Քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանն ու գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» համաձայն՝ սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք, որ հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի հայտատուները չորսն էին՝ Վահագն Թեւոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը եւ Գագիկ Գինոսյանը:

Նրանց ընտրող հանձնաժողովի կազմում էին Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադեւոսյանը, Վահե Գեւորկյանցն ու Սամվել Մարտիրոսյանը: