• Fri. Apr 23rd, 2021

Վարչապետի խոսնակը հերքում է Վաղարշակ Հարությունյանին ՊՆ պաշտոնից ազատելու լուրերը

Byhttp://Mitk.am

Feb 26, 2021

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե քննարկվում է Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը: