• Fri. Apr 23rd, 2021

Զգույշ եղեք․ Ջո Բայդենը՝ Իրանին

Իրանի գործողություններն անպատիժ չեն մնա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնն ինչ ազդանշան էր ուղարկում Թեհրանին Սիրիայում հասցրած ավիահարվածով։

«Դուք չեք կարող անպատիժ գործել։ Զգույշ եղեք», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են սիրիացի աշխարհազորայինների օբյեկտներին, որոնց աջակցվում է Թեհրանը։