• Fri. Apr 23rd, 2021

Հայտնի են դարձել համավարակի ընթացքում ռուս աստղերի հոնորարները

Պոլինա Գագարինան, Սվետլանա Լոբոդան և Դմիտրի Բիլանը դարձել են Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող փոփ աստղերը կորոնավիրուսի համավարակի ընթացքում, գրում է kp.ru կայքը:

Պարբերականի համաձայն, իրենց ելույթների համար երգիչները մինչև վեց միլիոն ռուբլի են ստանում:

Կինոդերասանների շարքում առաջատարներն են Ալեքսանդր Պետրովը, Պավել Դերևյանկոն և Սվետլանա Խոդչենկովան: Նրանք յուրաքանչյուրը 150-300 հազար ռուբլի են վաստակում մեկ հերթափոխի համար:

Միևնույն ժամանակ, թատրոնի դերասանները շատ ավելի քիչ են ստանում: Օրինակ, Երմոլովայի թատրոնում Քրիստինա Ասմուսի աշխատավարձը 22 հազար ռուբլի է ամսական։ Այսքան է վճարվում նաև Դմիտրի Նագիևի որդին՝ Կիրիլը, ով աշխատում է Սանկտ Պետերբուրգի Լենսովետ թատրոնում: Միևնույն ժամանակ, Երգիծանքի թատրոնում դերասաններին կարող են ամսական մինչև 300 հազար ռուբլի վճարել: