• Fri. Apr 23rd, 2021

Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ հավելելով, որ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Նա նշել է, որ Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում իրեն գրավոր բացատրել են, որ «մահ դավաճաններին» կոչը բռնության սպառնալիք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մեղադրանք են առաջադրել:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության հանրահավաքից առաջ Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: