• Fri. Apr 23rd, 2021

Շահումյանցիները փակել էին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը. դատարանից պահանջ ունեն – Լուսանկարներ

Այսօր ժամը 22:00-ից Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Պատճառն, ըստ շահումյանցիների, այս պահին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստն է, որում քննվում է փետրվարի 9-ն գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով ձերբակալված 5 անձանց խափանման միջոցի ընտրության հարցը:

Նրանք մեղադրվում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, սպանության փորձի եւ առեւանգման փորձի համար:

http://armtimes.com«Հայկական ժամանակի» հետ զրույցում մեղադրյալներից երկուսի հայրը՝ Վրույր Մարտիոսյանն ասաց, իր որդիներից մեկի նկատմամբ արդեն կալանավորման որոշում է կայացվել: Մյուսների հարցը դեռ քննվում է:

Նշենք, որ այդ օրը Շահումյանում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալվել էր գյուղի 5 բնակիչ:

Մարտիրոսյանը նաև վստահեցրեց, որ վիճաբանությունից տուժած կողմը բողոք-պահանջ չունի, սակայն մարզի դատախազությունը ճնշումներ է գործադրում նրանց վրա:

Ճանապարհը մոտ մեկ ժամ փակ պահելուց հետո, ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: