• Fri. Apr 23rd, 2021

Ով կարող է փոխարինել Օնիկ Գասպարյանին. շրջանառվում են անուններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ստորագրել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը:

Չնայած նախագահն առաջարկը դեռևս չի ստորագրել, այնուամենայնիվ, իշխող ուժն արդեն իսկ քննարկում է, թե ով է լինելու ԶՈՒ ԳՇ հաջորդ պետը:

Այս պահին դիտարկվում է երկու անուն՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, որը ի դեպ, չէր միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, և ՀՀ ՊՆ ռազմական վերահոսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի թեկնածությունը: