• Fri. Apr 23rd, 2021

Պախանի՝ Քոչարյանի մանկլավիկներից մի քանի օր է սպառնալից զանգեր եմ ստանում

Պախանի՝ Քոչարյանի մանկլավիկներից մի քանի օր է սպառնալից զանգեր եմ ստանում: Տո այ անմեղսունակ չաուշեսկու բեմադրողներ ու դերասաններ, մեծագույն ոճրագործը՝ ձեր առաջնորդը, իմ վախը վաղուց է բռնել: Նրա հրամանով 3,5 տարի անցկացրել եմ անազատության մեջ:

Խորհրդարանական գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ոչ մի վայրկյան չվախենալ, չընկրկել, այս անհայրենիք ոճրագործներից:

Մենք ժողովրդին ծառայելու մանդատ ենք ստացել և միայն նրա տված իշխանությունը իրացնելու իրավունք ունենք:

Բորենիները, նրանց սպասարկուները, եթե ոչ մոտ ապագայում, ապա մի օր հաստատապես, պատասխան են տալու պետության դեմ գործած հանցագործությունների համար:

Հ.Գ. Ձեռքս կկտրեմ, տո գլուխս կկտրեմ, եթե այդպիսի հարց և անհրաժեշտություն առաջանա, ձեզնից ոչ մեկին չեմ ընտրի:

Իրավիճակը սովորական չէ, առնչվում է մեր երկրին, պետականությանը, ինքնիշխանությանը։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանը առարկություններով հետ է ուղարկել կառավարությանը։

Գիտեմ, հասկանում եմ, որ մեր հանրության մեծ մասը սպասում էր նախագահի կողմից ԶՈՒ ԳՇ պետի ազատման մասին հրամանի վավերացմանը։

Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ իրողություններ, արտաքին և ներքին ազդեցություններ, այս պահին, իմ համոզմամբ, գտնվել է ամենառացիոնալ լուծումը՝ ոչ մի պարագայում թույլ չտալ, որպեսզի փողոցի դերակատարները, անձնապես նրանց հրամանատար Ռոբերտ Քոչարյանը, իրավիճակի կառավարումը վերցնի իր ձեռքը։

Խնդրի հանգուցալուծումը պետք է շարունակի մնալ բացառապես նախագահի և վարչապետի իրավազորության ներքո։ Փողոցը, նրա ազդեցությունը արդեն արել են իրենց սև գործը՝ զինվորականները հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ՝ պահանջել են վարչապետի հրաժարականը, փորձել են հեղաշրջում անել։

Այժմ իրավիճակի ամբողջ ընթացքն ու ելքը պետք է մնան նախագահի և վարչապետի իրավասության ներքո։ Այս պահին, առանց առաջացած խնդիրների հիմնարար լուծումների, երաշխիքների, ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանի ստորագրումը դուրս կբերեր գործընթացն ինստիտուցիոնալ և պետության տիրույթից դուրս, ինչը, իմ համոզմամբ, հղի է մեծագույն վտանգներով։