• Fri. Apr 23rd, 2021

Ռոբերտի և Սերժի սարքածն էր. Փոխանակ այդ տականքները միանային Վարչապետի հետ հարցերը լուծելու համար

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավիշի վերջն է, դա ողջունելի է, թավիշը մեզ շատ էր խանգարում: Այդ մասին նշեց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

Ինչ վերաբերում է 17 ուժերին, նա նշեց, որ կողմնակից է, որ նստեն բանակցությունների. «Բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ նրանք թունավոր ձևով են խոսում ազգի նկատմամբ: Այո՛, թավիշին վերջ է դրվում, քանի որ այդ տականքները սուտ բաներ խոսելով, չեղածը ասելով՝ ապակայունացնում են իրավիճակը: Այսօր այն դավաճանները, որոնք պատերազմի դաշտում իրենց կեղտոտ ձևով ցույց տվեցին, այսօր այդ նույն մարդիկ կանգնել պահանջում են Նիկոլի հրաժարականը»:

Վլադիմիր Առաքելյանը անդրադարձավ նաև ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը՝ նշելով. «Մենք չէինք սպասում Օնիկ Գասպարյանից նման դավաճանական քայլ: Մենք մտածում էինք՝ հավասարակշռությունը կպահի, որ բանակը ընդհանրապես չխառնվի քաղաքական որևէ գործընթացի: Փաստորեն մենք սխալվեցինք: Նույնը Նիկոլն ասաց, որ սխալվել ենք, բայց այսօր վերջապես պետք է դուրս գանք այս ճգնաժամից, քանի որ այսօր մենք ահագին խնդիրներ ունենք գերիների, զոհվածների, անհետ կորածների հետ կապված: Փոխանակ այդ տականքները միանային վարչապետի հետ այս հարցերը լուծելու համար, անգամ պատերազմի ընթացքում իրենք պահանջում էին Նիկոլի հրաժարականը։

Մեզ համար, ճիշտն ասած, շատ անսպասելի էր ԳՇ հայտարարությունը: Սա Ռոբերտ Քոչարյանի բորշչն է, որ սարքել է, որ ուտեն, բայց չեն կարողանում ուտեն: Սա Ռոբերտի և Սերժի սարքածն էր»։

Ազատամարտիկը վստահություն հայտնեց, որ ռազմական հեղաշրջում իրականացնելու նպատակ կար։ «Զինվորականն ի՞նչ իրավունք ունի հայտարարելու վարչապետի հրաժարականը: Մենք դա շուտվանից գիտեինք, դրա մասին տեղյակ է եղել նաև Նիկոլը, այնպես որ, մեզ համար անսպասելի չէր, որ նման բան պետք է տեղի ունենա, քանի որ ներսից գիտեինք՝ ինչ է կատարվում: Բայց այսօր ժողովուրդը ցույց տվեց, որ Հայաստանում կա ժողովուրդ, հայ ազգը կա, ոտքի վրա է և թույլ չի տա անգամ զինվորական հեղաշրջում: Մենք թույլ չենք տա, բանակը մեր երեխաներն են, նրանք երբեք իրենց ժողովրդի դեմ չեն գնա: Այսօր թավիշի ավարտն էր, արդեն Նիկոլը կանցնի իր հիմնական գործունեությանը»,- ընդգծեց ազատամարտիկը: