• Thu. Apr 22nd, 2021

Վրեժխնդրություն քարոզող և դրանցից ծնված գաղափարների առաջնորդները ինչպես կարող են ինչ-որ բան փրկել

Չեմ պատկերացնում վախի մթնոլորտ սերմանող, միայն ատելություն, բռնություն, վրեժխնդրություն, դաժանություն քարոզող և դրանցից ծնված գաղափարների առաջնորդները ինչպես կարող են ինչ-որ բան փրկել: Բայց դե կարող է դա ես չեմ պատկերացնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով այսօր երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ Բաղրամյան պողոտայում Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությանը:

Դերասանը նաև նշել է. «Ես վստահ եմ Հայ ժողովրդի խոհեմության և իմաստության վրա: Թող որ իսկապես Դավաճանները դատապարտվեն, ու թող բարին հաղթի: Աստված Մեզ հետ, բոլորիս հետ, մենք հիմա Իր կարիքը շատ ունենք»: