• Fri. Apr 23rd, 2021

Արմեն Սարգսյանն հստակ մեսիջ է հղել, որ ցանկանում է տնօրինել իշխանական ավելի շատ լծակների

Իր հարցազրույցներում մերժված Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ նախագահ կարգված Արմեն Սարգսյանը մի քանի անգամ հստակ շեշտել է, որ որպես նախագահ ունի սահմանափակ իրավասություններ, գրում է Freenews-ը: 

Արմեն Սարգսյանն հստակ մեսիջ է հղել, որ ցանկանում է տնօրինել իշխանական ավելի շատ լծակների՝ առաջարկելով նույնիսկ փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ:

Երեկ Արմեն Սարգսյանի կողմից վարչապետի`  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելն ու առարկություններով վարչապետին ներկայացնելը հստակ մի բան է նշանակում։

1) Թերարժեքության բարդույթով տառապող Արմեն Սարգսյանը փորձում է ի ցույց դնել իր անձի կարևորությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում:

2) Եթե Փաշինյանը ԳՇ պետի հայտարարությունը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ, ապա Արմեն Սարգսյանը փորձում է լեգիտիմացնել այդ հեղաշրջումը։  Փաստացի Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից կերտում է դիկտատոր։

Չնայած որ, ինքնահաստատման փորձեր անող Արմեն Սարգսյանը մի բան հաշվի չի առել, որ ներքաղաքական կյանքը էլ ավելի լարելով արժանանալու է հանրության ատելությանն ու պարսավանքին: