• Fri. Apr 23rd, 2021

Եվ Աստված ասաց՝ էլի հույսներդ միայն իմ վրա է

Թող Աստված նորից դարձնի երկիրս բուրաստան,- երգում են ընդդիմադիրները երևանյան փողոցներում ու շարունակում թաքցնել իրական նպատակներն ու իրենց համար Հայաստանի Հանրապետության իշխանությունն իրական կրողին կամ՝ ժողովրդին կզացնող կռողին։

Հայ հանրությունը, որ պարզապես սթրեսի մեջ է հետպատերազմյան իրավիճակում տրվում է ռոբերտքոչարյանական ու սերժսարգսյանական խարդավանքներին, իբրև թե Իձյոտ՝ Վազգեն Մանուկյանը 1996 թվականից այդպես էլ չի հասել իշխանության, բերեք՝ բերենք, դրանով նաֆթալին ծերուների էջը փակենք։

Իրականում թերևս Վազգեն Մանուկյանը ոչ մի օր այդպես էլ չի տեսնելու իշխանական աթոռի վրա իր հետույքը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ հայ ժողովուրդը պարզապես դա չի հանդուրժի ու ոչ մի պարագայում թույլ չի տա, այլև, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Ռուսաստանի իշխանությունները դա թույլ չեն տա։ Վազգեն Մանուկյանը զուտ աբիժնիկ քաղաքական գործիք է նրանց ձեռքին ու քաղաքական խամաճիկ փողոց դուրս եկած սակավաթիվ ու սակավամիտ մարդկանց խաբելու համար։

Նրանք, ովքեր այս օրերին պաշտպանում են Բաղրամյան պողոտայում կանգնած ընդդիմադիրներին, նրանք այսօր իսկ փորում են իրենց գերազմանը, որովհետև թե Ռոբորտ Քոչարյանի, թե Արթուր Վանեցյանի իշխանության գալու դեպքում նրանք հենց լինելու են առաջին զոհերը, որովհետև մասնավորապես առաջինը պարզապես անհանդուրժող կերպար է ազատ խոսքի ու մտքի արտահայտության, ինչն այսօրվա հռետորներին շնորհել է Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդավարությամբ։ Իսկ ահա Քոչարյանի իշխանությանը վերադառնալու դեպքում նրանք առաջինն են ստիպված լինելու փախչել երկրից կամ ծեծվել ու սպանվել դալաններում ու շքամուտքերում, ինչ է մոռացել են, հո մանկուրդի կաշի չեն քաշել գլուխները, մինչև որ ավարտվեն որևէ տիպի խոսակցություններն ու կարծիքների հայտնումները հանրային վայրերում, հրապարակներում ․․․

Իսկ ինչ կստանան մյուսներն, ովքեր զուտ գլխաքանակ ապահովող հանրույթ են այսօրվա ընդդիմադիրների հանրահավաքներում ու, այո՜ գոռացողներ։ Իսկ նրանց որևէ հոդաբաշխ խոստում կամ բացատրություն տրվել է, թե ինչ են անելու նոր իշխանություններն, ասենք թե՝ իշխանության գալու դեպքում, իհարկե՝ ոչ, հեռացնենք Նիկոլ Փաշինյանին ու Իմ Արցախ, իմ լույս, իմ Հայաստան ․․․

Որևէ մեկն ուշադիր լսել է այդ երգի բառերը, թե զուտ զգացմունքների վրա ազդող ու հետպատերազմյան սթրեսային իրավիճակը մանիկուլիացիայի ենթարկող բառակույտ է այնտեղ։ Թող Աստված նորից դարձնի երկիրս բուրաստան, է թող, իսկ ինչ է Աստծո համար կարևոր է, թե Հայաստանի Հանրապետությունն ով է ղեկավարում՝ Նիկոլ Փաշինյանը, թե՝ Ռոբերտ Քոչարյանը։ Էլի Աստծո վրա են հույսները դրել ընդդիմադիրներին սատարողներն ու իրենց անմեղսունակ լիդերներից ոմանք։ Իսկ գուցե Բաղրամյան պողոտայում հավաքվածներից ոմանց համար իրենց Աստվածն իրենց խիղճն է, ոմանց համար Եհովան /ես գիտեմ այդպիսի անբարոյականների – Ս․Ս․/, ոմանց համար Վահագնը, Անահիտը, Աստղիկը, Տիրը ․․․ Որ Աստվածն է իրենց համար երկիրն այնպիսի բուրաստան սարքելու, որ իրենք էլ աշխարհը ճոճք տեսնեն, երկիրն էլ բարգավաճ Հայաստան։ Եվ Աստված ասաց՝ էլի հույսներդ միայն իմ վրա է ․․․

Սիմոն Սարգսյան