• Fri. Apr 23rd, 2021

«Աշոտ ջան, խի ես սենց, սև հագնվի, մի հատ էլ սև յաշիկ քշի». Ջանիբեկյանը՝ Աշոտ Փաշինյանի հագուստի մասին

«Ախր, Աշոտ ջան, խի ես սենց հագնվում: Դու պաշտոնյայի տղա ես, սաղին քո դեմ էս լարում: Սև հագնվի, մի հատ էլ սև յաշիկ քշի, 120 կմ ժամ արագությամբ Թումանյանով, առանց կարմիրի տակ կանգնելու, անընդհատ գնա-արի՝ շատ բարձր վատ երաժշտությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստին, որը երկու օր է՝ որոշ շրջանակներ քննադատության են ենթարկում:

Դերասանը նաև նշել է. «Լավ կլինի՝ մի քանի հոգով ըլնեք, ու բագաժնիկում էլ մի հատ բիտա ունենաս, որ ում սիգնալ տաս, ինքն էլ քեզ պատասխան սիգնալ տա, իջնեք, էնքան ծեծեք, որ ընկնի վերակենդանացման բաժին: Գրքի խանութ էլ մի գնա, կազինո գնա ու ֆիշկեքով խփի դիլերի դեմքին…»: