Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից:
ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում:
«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր ձևակերպած առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն»,-նշեց նա: