• Fri. Apr 23rd, 2021

Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չէ

Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը եւ պատրաստ ենք ցանկացած պահի գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Ինչ վերաբերում է առաջարկության առաջին հատվածին, ըստ Մակունցի, այն անգամ քննարկման ենթակա չէ: «Կա Սահմանադրություն, եւ մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը եւ որեւէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը»,- հավելեց խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր.

«Ես որպես խնդրի լուծում առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտա ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին եւ ընդհանրապես մի կողմ քաշվի բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու եւ որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»: