• Fri. Apr 23rd, 2021

Մթնոլորտը թեժ է. Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրության հարցն է

Byhttp://Mitk.am

Mar 1, 2021

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր անցկացվում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հարցն է։

Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 30-ը, որից մեկը՝ հեռավար եղանակով։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Ազգաշյանը նշեց, որ օրը տոնական է, ուստի շնորհավորեց ներկաներին բուհի հիմնադրման օրվա կապակցությամբ։

Ռեկտորի ընտրության օրակարգային հարցին անդրադառնալը, սակայն, ուրախ մթնոլորտը միանգամից փոխարինեց թեժ իրավիճակով։ Ռեկտորի թեկնածուներից Հայկ Բալջյանը հայտարարեց, որ կասկածի տակ են դնում մրցույթի անաչառությունը, ուստի դիմեց խորհրդին՝ քվեարկության դնել ռեկտորի ընտրության մրցույթը հետաձգելու հարցը՝ նոր ընտրակարգով հետագայում անցկացնելու նպատակով:

Թեկնածուներից Դավիթ Ղազարյանը նշեց, որ միանում է այդ առաջարկին։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից Գոհար Մամիկոնյանը խնդրեց մեկնաբանություն, թե ինչու են խորհրդի անդամները երեկ ստացել ծանուցող նամակ, այն դեպքում, երբ 6 թեկնածուներից 4-ը համաձայնություն են տվել, որպեսզի խորհրդի անդամները նախապես ծանոթանան բուհի զարգացման իրենց հայեցակարգերին: Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան երևույթի նկատմամբ իրենց առաջարկություններով։

5 դեմ, 6 ձեռնպահ, 18 կողմ ձայներով նիստը շարունակվում է։