• Fri. Apr 23rd, 2021

Պեսկովն արձագանքել է «Իսկանդեր»-ի առնչությամբ Փաշինյանին սխալ զեկուցելու վերաբերյալ հայտարարությանը

Byhttp://Mitk.am

Mar 1, 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարության առնչությամբ, որ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: 

Այս մասին Պեսկովն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: «Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվել է»,- նշել է Պեսկովը: