• Thu. Apr 22nd, 2021

Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ

Օնիկ Գասպարյանը ստորագրությունների պրոցեսը սկսել է Սերժ Սարգսյանի դրդմամբ. այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք Մարտի մեկին բանակը հանում էին ժողովրդի դեմ, այժմ նույն բանն են անում. «Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը այլ կերպ չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների. Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված  հանգամանք: Այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով նրանց փոձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ: Բայց ես ուզում եմ ասել, որ ԶՈՒ գլխավոր շտաբի այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովեհտև Հայաստանի Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն: ԶՈՒ Գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում, և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, խախտել ՀՀ սահմանադրությունը»,- ընդգծեց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ երբ 2018 հեղափոխության ժամանակ որոշ զինվորականներ քաղաքական ակտիվություն էին ցուցաբերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 23-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ զինվորականներին կոչ անելով վերադառնալ իրենց տեղակայման վայրեր.

«Իսկ այսօր ձեզ հայտնի ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Բայց դա տեղի չի ունենա: Եվ ընդհակառակը. Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդարական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ապա ՀՀ-ն նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ»,- շարունակեց Փաշինյանը:

Այնուհետեւ ընդգծեց՝ այս հայտարարությունը ԶՈՒ-ում վենդետաների հիմք չպետք է տա. «Փառք Աստծո, այս պահի դրությամբ Զինված ուժերը եւ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել: Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի: Բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: ԶՈՒ-ում վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի, թե ով է ստորագրել այդ թուղթը, ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ: Չեմ ուզում ասել հրամանով, որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, երբ իմ կողմից նշանակված գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է, այ դա է դավաճանությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ստորագրելուց հետո այլ զինվորականների այդ թուղթը առաջարկել եւ հրապարակել է Օնիկ Գասպարյանը:

«Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»,- հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե բանակը դարձնում են քավության նոխազ, վարչապետը նշեց. «Որոշ շրջանակներ ներշնչել են, թե կառավարությունը զինվորականներին  ուզում է դատել ու կալանավորել: Սա արվում է ուղիղ. ասեմ՝ 40, 50, 100, 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են: Իշխանությունը աջ ու թարս ում բռնի՝ դատելու է: Նրանք սա արել են ընդամենը մի քանի մեղավորների,  ըստ ամենայնի բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար: Խնդրում եմ իմ այս հայտարարությանը դե յուրե չընդունել, բայց ես քաղաքական գնահատական պետք է տամ: Այո, այս ամենը մի քանի վախկոտներին թաքցնելու համար է արված. մենք գիտենք՝ ովքեր են հերոսները, մենք գիտենք՝ ովքեր են վախկոտները: Օնիկ ջան, դու մեծ սխալ են թույլ տվել. դու քո ղեկավարի հրամանները չես կատարել, դու կատարել ես ժողովորդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, դա սպայի պատվի մեծագույն նվաստացում է»: